Ես և աշխատանքը
3 խորհուրդ՝ աշխատավայրում ընկերներ ձեռք բերելու համար
Եթե հաջողացրել եք ընկերություն հաստատել աշխատավայրում, ապա կարող եք ինքներդ ձեզ բախտավոր մարդ համարել: LinkedIn պրոֆեսիոնալ սոցիալական ցանցը սպասարկող մասնագետների կողմից իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ մասնագիտական երջանկության ամենակարեւոր բաղադրիչներից մեկը աշխատավայրում ընկերների առկայությունն է համարվում, հաղորդում է Medical Daily-ն:
Հետազոտության մասնակիցների՝ ամենատարբեր ոլորտներում ներգրավված աշխատակիցների 46 տոկոսը հաստատել են, որ երջանիկ են՝ աշխատավայրում ընկերներ ունենալու համար, եւ որ այդ հանգամանքը նշանակալի կարեւորություն ունի «համընդհանուր» երջանկության ձեւավորման գործում: Կայքն ավելի քան 225 մլն օգտատեր ունի եւ ամենահեղինակավոր մասնագիտական պլատֆորմն է համարվում՝ տվյալների հավաքագրման եւ մշակման համար:
LinkedIn-ի կողմից իրականացված հետազոտությամբ պարզ է դարձել, որ աշխատավայրում հաստատված ընկերությունները գրասենյակով չսահմանափակվելու միտում ունեն: «Երրորդ հազարամյակի» մարդիկ (1980-2000թթ. ծնված սերունդ), որոնց թիվն ԱՄՆ-ում արդեն 82 մլն սահմանն է հատել, երջանկության զգացում են ավելացնում՝ իրենց ղեկավարների հետ ժամանակ առ ժամանակ գրասենյակից դուրս հանդիպելու հնարավորության հաշվին: Հետազոտության մասնակիցների 28 տոկոսը վկայել է, որ հաճախ է ոչ աշխատանքային ժամերին գործնականին չվերաբերող թեմաներով հաղորդագրություն ուղարկում անմիջական ղեկավարին՝ ի հակադրություն «բեյբի-բումերների» (1946-1964թթ. ծնված սերունդ, ԱՄՆ-ի բնակչության թիվը՝ 77 մլն), որոնց ընդամենը 10 տոկոսն է մենեջերների հետ ոչ գործնական շփումներ պահպանում:
«Մենք չենք առաջարկում ժամը մեկ հաղորդագրություն ուղարկել ղեկավարին՝ նոր գնված վերնաշապիկի կամ հեռուստացույցով հաղորդված նորության մասին, պարզապես ցանկանում ենք փաստել, որ աշխատակիցների մեծ մասն այլեւս չի ցանկանում գործնական հարաբերություններով բավարարվել», - նշել է LinkedIn-ի կորպորատիվ հարաբերությունների գծով տնօրեն Քեթրին Ֆիշերը: Նա երեք խորհուրդ է առաջարկել, երջանկության եւ փոխկապակցվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, աշխատավայրում առողջ ընկերական հարաբերություններ հաստատելու համար
- Գործընկերների հետ շփումները էլեկտրոնային նամակներով եւ ֆորմալ հանդիպումներով մի սահմանափակեք: Օրինակ՝ LinkedIn-ի օգտատերերը գործնական շփումների ընթացքում «զբոսնելու»՝ գործնականին չվերաբերող հարցերի շուրջ քննարկումներ ծավալելու հնարավորություն ունեն: Այս կերպ՝ մասնակիցները բացվելու եւ աշխատանքի նկատմամբ առավել ստեղծագործ մոտեցումներ դրսեւորելու հնարավորություն են ձեռք բերում:
- Գործընկերների անձնական կյանքով հետաքրքրվեք: Ամեն օր թեկուզ մի քանի րոպե անձնական մակարդակի շփումների հատկացրեք՝ գործընկերոջ սովորությունների, գրասենյակից դուրս կյանքի վերաբերյալ պատկերացում կազմելու համար:
- Շնորհավորեք, տարածեք եւ հավանեք: LinkedIn-ի օգնությամբ հետեւեք գործընկերոջ հրապարակումներին, որեւէ առիթի դեպքում անպայման շնորհավորեք՝ ցույց տալու համար, որ անտարբեր չեք:
15.07.2014 Կարդացեք նաև
Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...
07.09.2015
Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...
26.08.2015
Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...
30.06.2015
Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...
10.06.2015
Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...
13.04.2015
Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...
07.04.2015
Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...
09.03.2015
Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...
12.01.2015
Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով...
08.01.2015
Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...
15.12.2014
Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...
10.11.2014
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ